ԵՄ-ն վերջնականապես կփակի իր դռները Թուրքիայի առաջ. Յունկեր

Jul 17, 2017 Comments Off on ԵՄ-ն վերջնականապես կփակի իր դռները Թուրքիայի առաջ. Յունկեր

abcnews.go.com կայքի փոխանցմամբ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները ընդունեն մահապատժի օրենքի վերականգնման որոշում՝ Եվրամիությունը վերջնականապես կփակի իր դռները Թուրքիայի առաջ:

Եվրոպացի պաշտոնյան շեշտել է, որ Թուրքիան որպես գործընկեր շարունակում է մեծ կարևորություն ներկայացնել ԵՄ-ի համար, և Եվրոպան ցանկանում է տեսնել իր հարևանին հզոր թե՛ տնտեսապես, թե՛ ժողովրդավարական տեսանկյունից:

Մայիս ամսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նա վերջինի մոտ նկատել է ոչ թե Եվրոպայից հեռանալու, այլ ընդհակառակը՝ կրկին մերձենալու ձգտում,նշել է պաշտոնյան:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: