ԴԱԻՇ-ի հետ կապերի համար`Թուրքիան ՌԴ-ի ավելի քան 4000 քաղաքացու ներառել է «սև ցուցակում»

Jul 17, 2017 Չի մեկնաբանվել

RIA Novosti-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳՆ զեկույցում ներառված է մի տեղեկություն,ըստ որի  Թուրքիայի իշխանություններն արգելել են Ռուսաստանի Դաշնության 4128 քաղաքացու մուտքը երկիր՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու կասկածանքով: Նույն պատճառով 2011 թվականից Թուրքիայից արտաքսվել է ՌԴ 804 քաղաքացի:

ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով Թուրքիայի «սև ցուցակում» է ներառվել 53 781 օտարերկրացի՝ 146 երկրից: Ամենաշատ քաղաքացիները Սաուդյան Արաբիայից են (7523), Թունիսից (4605) և Ռուսաստանից (4128):

Ամենաշատն արտաքսվել են ՌԴ քաղաքացիները (804), այնուհետև նրանց հաջորդում են Ինդոնեզիայի (435) և Տաջիկստանի (308) քաղաքացիները:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Անդրադարձներ չկան to “ԴԱԻՇ-ի հետ կապերի համար`Թուրքիան ՌԴ-ի ավելի քան 4000 քաղաքացու ներառել է «սև ցուցակում»”

Մեկնաբանել