ԻՊ առաջնորդի մահը ահաբեկչության սպառնալիքը չի մեղմացնի

Jul 17, 2017 Չի մեկնաբանվել

«Եգիպտոսում ահաբեկչությունների ռիսկը միշտ բարձր է եղել, որոշ դեպքերում հնարավոր է եղել դրանք կանխել, որոշ դեպքերում՝ ոչ։ Այն, որ վերջին ահաբեկչությունը կատարվել  է դանակով, խոսում է այն մասին, որ պաշտպանական միջոցներն աշխատում են, բայց ոչ այդքան օգտավետ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը  հայտարարեց արաբագետ Հայկ Քոչարյանը:

Արաբագետը նաեւ նշեց, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ հանցագործությունը կատարած անձը կապ է ունեցել Իսլամական պետության հետ:

Ահաբեկչական խմբավորումները դեռ երկար կմնան Սիրիայում և կփորձեն մասնակից լինել հետպատերազմական իրավիճակներին՝ ասում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«ԻՊ-ը մենք դիտարկում ենք որպես առանձին կառույց, սակայն այն ի սկզբանե հանդես էր գալիս որպես պետություն: Ինչ վերաբերում է ահաբեկչական վիճակին, ապա այն պահպանվում է, և դրանով է պայմանավորված ներկա իրողությունների վտանգավորությունը»:

Նրա մահը որոշ  բաներ կփոխի, քանի որ այս լիդերի հետ էր կապված «Իսլամական պետության»  վերելքը,  բայց  մարտավարական և ռազմավարական առումով որևէ փոփոխություն տեղի չի ունենա, նույն ահաբեկչությունները եւ սպառնալիքները  կշարունակվեն,-արձագանքելով ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադի սպանվելու մասին լուրերին՝ ասաց Սարգիս Գրիգորյանը:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “ԻՊ առաջնորդի մահը ահաբեկչության սպառնալիքը չի մեղմացնի”

Մեկնաբանել