Լուծումները մեկ-երկու տարվա համար չեն. փոխնախարար

Jul 17, 2017 Comments Off on Լուծումները մեկ-երկու տարվա համար չեն. փոխնախարար

Բնապահպանության նախարարությունը հակված է Սեւանա լճից նվազագույն ջրառ կատարելու, բայց ժամանակակից համակարգը առանձին բնապահպանական լուծումներ չի դիտարկում, եթե դա համահունչ չէ սոցիալ-տնտեսական խնդիրներին: Այսօր հայտարարեց բնապահպանության նախարարի տեղակալ Էրիկ Գրիգորյանը` անդրադառնալով ԱԺ-ի ընդունած որոշմանը, որով այս տարի լճից 170 մլն խմ-ի փոխարեն 270մլն խմ ջուր բաց կթողնվի:

«Էկոլոգիական տեսանկյունից ջրի առավել բացթողումները միշտ ազդեցություններ են ունենում: Ամեն դեպքում, մենք հակված ենք նվազագույն ջրառ կատարելուն: Ջրային ռեսուրսները պետք է համապարփակ և ճիշտ կառավարվեն: Լուծումները մեկ-երկու տարվա համար չեն, առավել երկարժամկետ լուծումներ են անհրաժեշտ»:

Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներին՝ փոխնախարարը նշեց, որ կառավարությունը քննարկում է հանքարդյունաբերության գործունեության ընթացքում մոնիտորինգի համակարգի ներդրումը. «Երբ հանքարդյունաբերողները գործունեության թույլտվություն են ստանում, հաջորդում են մոնիտորինգային որոշ ցուցանիշներ: Հանքարդյունաբերողները պարտավոր են ոչ միայն մոնիթորինգ իրականացնել, այլ նաև համապատասխան տեղեկատվությամբ կիսվել հասարակության, ՏԻՄ-երի և կառավարության հետ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: