Հուրգադայում հարձակումից հետո ՀՀ ԱԳՆ-ն Եգիպտոս չայցելելու զգուշացում չի անի

Jul 17, 2017 Չի մեկնաբանվել

Հուրգադայում զբոսաշրջիկների վրա իրականացված հարձակումից հետո Եգիպտոսի իշխանությունները խստացրել են անվտանգությունը հանգստի և զբոսաշրջության վայրերում, հետևաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը չի պատրաստվում զգուշացնել ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Եգիպտոս մեկնելուց: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

-Հուրգադայում տեղի ունեցած միջադեպից հետո արդյոք Հայաստանի արտգործնախարարությունը պատրաստվում է զգուշացնել ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Եգիպտոս մեկնելուց։

-Ոչ, նման զգուշացում չենք պատրաստում։ Ըստ Կահիրեում ՀՀ դեսպանության՝ Եգիպտոսի իշխանությունները խստացրել են անվտանգությունը հանգստի և զբոսաշրջության վայրերում։ Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներին Կահիրեի լավագույն հիվանդանոցներից մեկում ցուցաբերվում է որակյալ բուժօգնություն։

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Հուրգադայում հարձակումից հետո ՀՀ ԱԳՆ-ն Եգիպտոս չայցելելու զգուշացում չի անի”

Մեկնաբանել