Բաղանիսում սկեսուրը հարսին խորովածի շամփուրով ծեծել է

Jul 17, 2017 Comments Off on Բաղանիսում սկեսուրը հարսին խորովածի շամփուրով ծեծել է

Տավուշի մարզի Բաղանիս համայնքում ընտանեկան վիճաբանությունը հանգուցալուծվել է ծեծով. սկեսուրը խորովածի շամփուրով ծեծել է հարսին: 29-ամյա հարսն ահազանգել է, թե թոշակառու սկեսուրը նախ քարերով, ապա երկաթյա շշով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին, այդ թվում նաև՝ դեմքին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ թե ի՞նչն է պատճառ հանդիսացել դեպքի՝ կպարզվի քննությամբ:

 Փաստինֆո

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: