Սիրիայի հարցով ՌԴ-ի հետ համագործակցությունը փոխվել է. Մակրոն

Jul 17, 2017 Չի մեկնաբանվել

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը Journal du Dimanch-ին տված հարցազրուցում ասել է, որ Վերսալում կայացած բանակցություններից հետո Մոսկվայի ու Փարիզի մոտեցումները Սիրիայի հարցում փոխվել են:

Մակրոնը առանձնացրել է երկու կարմիր գիծ Սիրիայի հարցում` չի հանդուժելու քիմիական զենքի կիրառում, և եթե այն կիրառվի, ապա դրան պատասխան կտրվի: Ինչ վերաբերում է երկրորդ կարմիր գծին, ապա Մակրոնը պահանջել է հասանելի դարձնել մարդասիրական օգնությունը Սիրիայում : Միաժամանակ նա հայտարարել է, որ Սիրիայի նախագահին հեռացնելը պարտադիր պայման չէ, քանզի առաջնայինը Սիրիայում կայունության հաստատումն է ու պայքարը ահաբեկչության դեմ:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Անդրադարձներ չկան to “Սիրիայի հարցով ՌԴ-ի հետ համագործակցությունը փոխվել է. Մակրոն”

Մեկնաբանել