Դարձա զգացմունքների թարգմանիչ, 80 մլն բանտարկյալ ապրում է այդ հոգեբուժարանից փախչելու երազանքով. Նիշանյան

Jul 17, 2017 Չի մեկնաբանվել

Թուրքիայի Ֆոչայի բանտից փախուստի դիմած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը, ում գտնվելու վայրը շարունակվում է անհայտ մնալ, նոր գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Կարծում եմ՝դարձա երկրի զգացմունքների թարգմանիչը: Ութսուն միլիոն բանտարկվածներ ապրում են այդ հոգեբուժարանից փախչելու երազանքով»,- գրել է Նիշանյանը:

Նիշանյանը, ով 2014 թվականից բանտում էր և դատապարտված էր 17 տարվա ազատազրկման, հուլիսի 14-ին օգտվել էր բանտից դուրս գալու թույլտվությունից, սակայն այդպես էլ չէր վերադարձել Ֆոչայի բաց ռեժիմի բանտ:

 

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Դարձա զգացմունքների թարգմանիչ, 80 մլն բանտարկյալ ապրում է այդ հոգեբուժարանից փախչելու երազանքով. Նիշանյան”

Մեկնաբանել