Մելանիա Թրամփի և Բրիջիդ Մակրոնի նոր մրցակիցը/տեսաշար/

Jul 17, 2017 Չի մեկնաբանվել

Նորաձեւության ասպարեզում ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփին եւ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնին նոր միցակից է հայտնվել. նա Իսպանիայի թագուհի Լետիսիան է։

Մինչ նորաձեւության քննադատներն ու հասարակությունը քննարկում են ԱՄՆ եւ Ֆրանսիայի առաջին տիկնանց հագուստները, Իսպանիայի թագուհին ներկայանում է ոչ պակաս նորաձեւ կերպարներով։

Նախկինում  լրագրող, հեռուստահաղորդավարուհի Լետիսիան ապրանքանիշերի հարցում  ծայրահեղ կոնսերվատիվ է. վերջինս նախապատվությունը տալիս է Hugo Boss, Carolina Herrera եւ Felipe Varela-ին։ Թագուհին կարող է ներկայանալ նաեւ  Zara-ի զգեստներով։ Իր յուրաքանչյուր կերպարը նա մանրակրկիտ է մշակում, իսկ պարտադիր կանոնը, որին հետեւում է այն է, որ կոշիկն ու պայուսակը պետք է նույն գունային գամայում լինեն։

Երբեմն Լետիսիայի ընտրած հագուստների գունային գամայում ներկայանում է նաեւ ամուսինը. օրինակ՝ ընտանեկան համատեղ ելքի համար նա կրում էր Felipe Varela ամուսնու՝ Ֆելիպեի համար ընտրելով նուրբ կանաչ փողկապ, որը համադրել էր իր զգեստի հետ։

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Մելանիա Թրամփի և Բրիջիդ Մակրոնի նոր մրցակիցը/տեսաշար/”

Մեկնաբանել