Եվրոպայում տիրող «մսային սկանդալի» գործով 66 կասկածյալ է ձերբակալվել

Jul 17, 2017 Comments Off on Եվրոպայում տիրող «մսային սկանդալի» գործով 66 կասկածյալ է ձերբակալվել

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, ԵՄ ոստիկանական ծառայությունը` Եվրոպոլը, հուլիսի 16-ին 66 մարդու է ձերբակալել «մսային սկանդալի» շուրջ զանգվածային հետաքննության շրջանակներում:Եվրոպոլի հայտարարության մեջ ասվում է, որ բոլոր ձերբակալվածները մեղադրվում են կենդանիների հետ դաժան վարվելու, փաստաթղթեր կեղծելու, արդարադատությանը խոչընդոտելու, շրջապատի մարդկանց առողջությանը վնաս հասցնելու, փողերի լվացման և հանցավոր խմբավորման գործունեությանը մասնակցելու համար:

Եվրամիության երկրների մանրածախ առևտրի ցանցին տավարի մսի անվան տակ ձիու միս է մատակարարվել:

Տավարի մսի տեղ մատուցվող ձիու մսի շուրջ խարդախություններն առաջին անգամ նկատել են Իռլանդիայում 2013 թվականին: Առաջին հետքերը դուրս են բերել իսպանական և պորտուգալական ընկերությունների վրա, որոնք, կեղծելով փաստաթղթերը, սպառման համար անպիտան սննդամթերքն ուղարկել են Բելգիա, որը մսի խոշոր եվրոպական արտահանող երկիր է:

Հետաքննության շրջանակներում Իսպանիայում 65 մարդ է ձերբակալվել, իսկ գլխավոր կասկածյալը, որը Նիդեռլանդների քաղաքացի է, ձերբակալվել է Բելգիայում:

 

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: