ԼՂ հարցով ցանկացած քաղաքական պայմանավորվածություն ունենալու է նաև հաստատում ՄԱԿ-ի ԱԽ-ում. ՀՀ նախագահ

Jul 17, 2017 Չի մեկնաբանվել

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է,որ հայկական կողմի պահանջն է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ, ասել է

«Ադրբեջանցիները չեն գնում դրան և եթե, չեն գնում դրան, ակնհայտ է, որ լարվածություն ստեղծողներն իրենք են։ Իհարկե, իրենք ունեն իրենց բացատրությունը և Ադրբեջանի ղեկավարությունը իրենց չգնալը բացատրում է նրանով, որ քանի որ հայկական կողմը չի գնում զիջումների և եթե ստեղծվի մեխանիզմը, ապա նշանակում է մեխանիզմը կնպասի ստատուս քվոյի հավերժականացմանը։ Նրանց մոտեցումն էլ այպիսին է, դրա համար այդ պրոցեսը փակուղի է մտել, ձգձգվում է:Ամեն անգամ Մինսկի խմբի համանախագահներն այդ պահանջները ներկայացնում են, և ամեն անգամ Ադրբեջանն ինչ-որ մի պատրվակով հրաժարվում է:Ի՞նչը կարող է երաշխավորել ցանկացած լուծման շարունակականություն կամ ի՞նչ երաշխիք կարող է լինել, որ եթե քաղաքական լուծում լինի, ապա պայմանները պահպանվելու են։ Ես բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ թիվ մեկ երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժեր ունենալն է։ Բայց ցանկացած քաղաքական պայմանավորվածություն ունենալու է նաև հաստատում տարբեր միջազգային կառույցներում, այդ թվում նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Եվ այստեղ կան բազմաթիվ մեխանիզմներ՝ այդ թվում նաև պարտադրանքի մեխանիզմ, և եթե քաղաքական լուծում լինի, ապա սեփական զինված ուժ գումարած քաղաքական սատարում կարող է տարածաշրջանում խաղաղություն բերել», – հայտարարել է ՀՀ նախագահը։

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “ԼՂ հարցով ցանկացած քաղաքական պայմանավորվածություն ունենալու է նաև հաստատում ՄԱԿ-ի ԱԽ-ում. ՀՀ նախագահ”

Մեկնաբանել