ՌԴ-ն՝Սարգսյան-Ալիև բանակցությունների գլխավոր կազմակերպիչ. «Իզվեստիա»

Jul 17, 2017 Comments Off on ՌԴ-ն՝Սարգսյան-Ալիև բանակցությունների գլխավոր կազմակերպիչ. «Իզվեստիա»

«Իզվեստիա»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ աղբյուրին հայտնում է,որ  Ռուսաստանը կդառնա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման գլխավոր կազմակերպիչը։ Հանդիպումը պետք է տեղի ունենա մինչև 2017 թվականի վերջ։

«Մոսկվան գլխավոր միջնորդ է դարձել այդ հարցում, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների փորձերը՝ նստեցնելու Երևանի ու Բաքվի ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ, չեն պսակվել հաջողությամբ:Երկխոսության պահպանումը սկզբունքային նշանակություն ունի։ Հենց շնորհիվ դրա տարածաշրջանում չբռնկվեց լայնածավալ պատերազմ։ Սակայն կողմերի նպատակներն ու տեսլականները նախկինի պես տարբեր են»,-հայտնում է պարբերականը։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: