Իսրայելը Սիրիայում հրադադարի մասին համաձայնագրին դեմ է

Jul 17, 2017 Comments Off on Իսրայելը Սիրիայում հրադադարի մասին համաձայնագրին դեմ է

Haaretz-ը հայտնում է,որ  Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կիրակի կայացած հանդիպումից հետո լրագրողներին ասել  է, որ Իսրայելը դեմ է հանդես գալիս Սիրիայի հարավում կրակի դադարեցման մասին համաձայնագրին, որը ձեռք են բերել ԱՄՆ-ը և Ռուսաստանը, քանի որ այն ամրապնդում է Իրանի ներկայությունը հարևան երկրում։

Իսրայելցի անանուն բարձրաստիճան պաշտոնյան պարզաբանել է, որ Իսրայելը գիտի Իրանի մտադրությունների մասին՝ էականորեն ընդլայնելու իր ներկայությունը Սիրիայում։

«Իրանը ոչ միայն հետաքրքրված է Սիրիա խորհրդականներ ուղարկելով, այլև զորակազմը մեծացնելով։ Համաձայնագիրը, ինչ տեսքով որ այն հիմա կա, շատ վատն է»,-ասել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Այն հաշվի չի առնում Իսրայելի անվտանգության գրեթե ոչ մի շահ, և ստեղծում է Սիրիայի հարավում տագնապալի իրականություն։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: