Ալ-Բաղդադին ողջ է և թաքնվում է Սիրիայում. Իրաքի ՆԳՆ

Jul 17, 2017 Comments Off on Ալ-Բաղդադին ողջ է և թաքնվում է Սիրիայում. Իրաքի ՆԳՆ

Al Arabiya-ն փոխանցում է,որ  Իրաքի իշխանությունները կարծում են, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ողջ է, հայտնել է Իրաքի ՆԳՆ հետախուզական ծառայության և հակաահաբեկչական գործողությունների գծով տնօրեն Աբու Ալի Բասրին:

ԴԱԻՇ-ի առաջնորդը ողջ է և մինչ օրս թաքնվում է Սիրիայի տարածքում։ Բասրին նշել է, որ էստրեմիստը, ենթադրաբար, գտնվում է Ռաքքայի սահմաններից դուրս,ասել է նա և  հավելել , որ Ւրաքի հետախուզական ծառայությունները զբաղվում են ԴԱԻՇ-ի պարագլխի ու նրա շրջապատի տեղաշարժերին հետևելով։

Հուլիսի 11-ին հաղորդվել է, որ խմբավորումը հաստատել է ալ-Բաղդադիի մահվան մասին տեղեկությունը։ Այն մասին, որ ԴԱԻՇ-ի առաջնրդը, հավանաբար, սպանվել է ՌԴ ավիացիայի հարվածի արդյունքում մայիսի 28-ին, Ռաքքայի մոտ, հունիսի 16-ին հայտնել էր ՌԴ ՊՆ-ն։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: