«Սասնա ծռերի» նկատմամբ կոշտ վերաբերմունքի պատճառները երկուսն են

Jul 17, 2017 1 Comment

«Սասնա ծռերի» աղմկոտ դատավարության ընթացում դատավորների, կարգադրիչների եւ ընդհանրապես ոստիկանների կոշտ եւ անհամարժեք պահվածքը թելադրվում է ավելի «վերեւներից»․«Նրանք հրագանգավորված են,ինչ հրահանգ ստանում են, այն էլ կատարում»։ Այս կարծիքը մեզ հետ զրույցում հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը։ Նրա համոզմամբ այդպիսի կոշտ եւ բիրտ միջոցների կիրառման պատճառն այն է, որ հասարակությունը ապատիկ վիճակում է ու աշխուժության նշաններ չի ցուցադրում․«Եթե հիշում եք 2088 թվականի դեպքերից հետո քաղբանտարկյալների դատավարություններն անցնում էին խսիտ զսպված մթնոլորտում, դատավորները եւ բոլորը շատ հեզ ու խոնարհ էին, որովհետեւ փողոցում շարժում կար, ժողովուրդը աշխուժ էր։ Իսկ հիմա վարչախումը օգտվում է ժողովրդի պասիվությունից եւ որոշակի խնդիրներ է լուծում։ Չէ՞ որ հանրությունը «Սասնա ծռերին» հռչակել է որպես հերոսներ, հիմա այսպիսի դատավարություններով իրենք ասում են՝ նայեք, թե ովքեր են ձեր հերոսները։ Այսինքն, վարչախումը հանրային կարծիքն արհամարհելով իրենն է առաջ տանում» նշեց Պետրոս Մակեյանը։

Մեր զրուցակցի խոսքով նշված խմբի նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է նաեւ արտաքին գործոններով․«Միջազգային հանրությունը ինչպես տեսնում եք ամեն ինչ անում մինչեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը ղարաբաղյան հարցում հստակություն մտցնել։ Իսկ դատարանում այս լարումով վարչախումբը փորձում է ցույց տալ, թե տեսեք լարում կա, այն ուժերը, որոնք դեմ են հող հանձնելուն, ակտիվացել են, եւ մենք չենք կարող այս իրավիճակում գնալ զիջումների։ Այսինքն նորից իշխանությունը պահելու անձնական խնդիրներ են լուծելու»։ Պետոս Մակեյանի կարծիքով , այդուհանդերձ, նման գործողությունների արդյունքը իշխանությունների օգտին չի լինելու․, քանզի ապրիլյան ընտրություններից հետո հիասթափված եւ ապատիայի մեջ գտնվող հանրությունը, ի վերջո, ուշքի է գալու․«Եւ մեծ ալիք է բարձրանալու, շնորհիվ նաեւ իշխանությունների եւ ամբողջ այս դատավարությունների ընթացում բոլորի պահվածքի արդյունքում, մեծ էներգետիկա է առաջանալու եւ այդ ամենը կոտրվելու է հենց իշխանության գլխին։ Ֆիզիկայի օրենք է չէ՞ էներգիան, որ հավաքվում է պետք է պարպվի»։

Պետրոս Մակեյանը հանրության շրջանում տիրող անտարբերությունը պայմանավորում է անցած երկու ընտրություններով՝ համապետական եւ Երեւանի ավագանու․«Ժողովուրդը չտեսնելով այլընտրանքային ընդդիմադիր ուժերի, գնաց վարչախմբի 10 հազար դրամների հետեւից։ Այս պարագայում հանրությունը ինքն է կոմպլեքսավորված արագ արձագանքելու իշխանության գործողություններին։ Մյուս կողմից՝ այդ վիճակը երկար շարունակվել չի կարող»։ Հիշեցնենք, «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին: Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի գործի շրջանակներում ավելի քան 60 մարդ է մեղադրվում, որոնց հիմնական մասին մեղսագրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելը, փոխադրելը, շենք-շինություններ գրավելը, պատանդ վերցնելը, գույք ոչնչացնել։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “«Սասնա ծռերի» նկատմամբ կոշտ վերաբերմունքի պատճառները երկուսն են” հրապարակմանը

  1. Arustamyan Ք. says:

    Էդ 2088 թվականը ո՞ր օրացույցով էր։ Հոդվածը որ գրում եք, մի հատ կարդացեք էլի վերջում, թե չէ էնպիսի տպավորություն է, որ հեռախոսով եք գրել, կարդալ ստուգել հնարավոր չէր։

Մեկնաբանել