Պուտինը, Թրամփը և G20-ի մյուս ղեկավարները`ահաբեկչության դեմ պայքարին նվիրված հանդիպմանը

Jul 07, 2017 Comments Off on Պուտինը, Թրամփը և G20-ի մյուս ղեկավարները`ահաբեկչության դեմ պայքարին նվիրված հանդիպմանը

G20 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն առաջին հանդիպմանն են հավաքվել գագաթնաժողովի շրջանակներում,որը  նվիրված է քաղաքական հարցերին, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարին, ուստի դրված է «քսանի» գագաթնաժողովի պաշտոնական ծրագրից դուրս:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կոնգրես-կենտրոն է ժամանել BRICS-ի գծով պաշտոնակիցների հետ կայացած հանդիպումից հետո:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է ավելի ուշ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Կոնգրես-կենտրոնի ճեմասրահում տանտիրոջ իրավունքով դիմավորել է բոլոր ղեկավարներին:

Հանդիպման արդյունքը պետք է դառնա ոչ միայն հրատապ քաղաքական հարցերի քննարկումն, այլեւ ահաբեկչության դեմ պայքարի պրոբլեմատիկայի վերաբերյալ ղեկավարների առանձին հայտարարությունը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: