Մերկելը Պուտինին դիմավորել է որպես «սիրալիր տանտիրուհի»

Jul 07, 2017 Comments Off on Մերկելը Պուտինին դիմավորել է որպես «սիրալիր տանտիրուհի»

«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը G20-ի գագաթնաժովում Վլադիմիր Պուտինին դիմավորել է որպես «սիրալիր տանտիրուհի»:  Նրանք շատ լավ հանդիպեցին: Մերկելն այս միջոցառման սիրալիր տանտիրուհին է, եւ նրանք սկսեցին նեղ կազմով հանդիպումը պետությունների եւ կառավարությունների մյուս ղեկավարների հետ»,- TASS-ի փոխանցմամբ հայտնել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ այս հանդիպմանը, որտեղ պատվիրակությունների ղեկավարները հանդիպում են առանց օգնականների, քննարկվում է ահաբեկչության դեմ պայքարի թեման: «Այսօրվա ժամանակի իրակությունները թելադրում են այս թեմաների քննարկումն օրակարգի պրոֆիլային հարցերի հետ մեկտեղ»,- հավելել է Պեսկովը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: