Իրանը վեց բալիստիկ հրթիռ է արձակել Սիրիայում ահաբեկիչների դիրքերի վրա

Jun 19, 2017 Comments Off on Իրանը վեց բալիստիկ հրթիռ է արձակել Սիրիայում ահաբեկիչների դիրքերի վրա

«Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմը վեց հրթիռ է արձակել Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: ԻՀՊԶ-ի օդատիեզերական ուժերի կողմից հասցված հրթիռային հարվածի այս մանրամասները հայտնել է Fars գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ միջին հեռահարության վեց բալիստիկ հրթիռներ են արձակվել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ Սիրիայի Դեր Զորի շրջանում, դրանք կտրել-անցել են Իրաքի օդային տարածությունը եւ բարձր ճշգրտությամբ խոցել առաջադրված թիրախները:

Հունիսի 7-ին ահաբեկիչների խմբերը հարձակում են գործել Թեհրանում Իրանի խորհրդարանի եւ Իրանի մայրաքաղաքի մերձակայքում իմամ Խոմեյնիի դամբարանի վրա: Այդ ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել 18 մարդ, շուրջ 50 հոգի վիրավորվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: