Ֆրանսիայում հայ կավատների են կալանավորել

Jun 19, 2017 Չի մեկնաբանվել

Ֆրանսիայում հայ կավատների են կալանավորել: Le Figaro-ի փոխանցմամբ, 14 մարդ է կալանավորվել Բորդոյում, Նանտում, Նիցցայում, Պուատյեում եւ Փարիզում: Բոլոր կալանավորվածները հայեր են (քաղաքացիությունը չի նշվում):

«Մեկ տարի շարունակ Ռենում ոստիկանություն վարել է կավատների խմբի գործը, որոնք զենքով սպառնալով մարմնավաճառներին, հարկադրել են նրանց «հարկ» վճարել: 14-ից 12-ն արդեն կանգնել են դատավորի առջեւ, նրանցից 8-ը կրկնահանցագործներ են:

Խումբը կազմված է եղել մոտ 30 տարեկան տղամարդկանցից, որոնք կավատությունից զատ զբաղվել են տարբեր մաֆիոզ գործերով: Նրանք այնպես են սպառնացել մարմնավաճառներին, որ վերջիններս վախեցել են ամեն ինչ պատմել ոստիկանությանը»,-հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Ժան Մարկ Դրոգեն:

NEWS.am

Լուրեր
Անդրադարձներ չկան to “Ֆրանսիայում հայ կավատների են կալանավորել”

Մեկնաբանել