Պորոշենկոն մեկնել է ԱՄՆ
Գերագույն ռադայում նախագահական կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Սպիվակովսկին հայտարարել է, որ Ուկրաինայի ղեկավար Պյոտր Պորոշենկոն ուղեւորվել է ԱՄՆ՝ բանակցություններ վարելու Միացյալ Նհանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Դուք գիտեք, որ պարզապես վարչակազմը նոր է, եւ երբեմն տեղի են ունեում այնպիսի բաներ, որ ինչ-որ բան չեն հասցնում հայտարարել, բայց դրանից հանդիպումները չեն չեղարկվում: Այդ հանդիպումը պլանավորված է, եւ այն կկայանա»,- Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Պյոտր Պորոշենկոյի դաշինքից» պատգամավորը:
2016 թվականի վերջին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելուց հետո Պորոշենկոն նրա հետ շփվել է միայն հեռախոսով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: