Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Ախուրյանի տարածքում 20 տոննա կարագով բարձված բեռնատարը կողաշրջվել է

Jun 19, 2017 Comments Off on Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Ախուրյանի տարածքում 20 տոննա կարագով բարձված բեռնատարը կողաշրջվել է

Երեկ՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի Գելա Նակաշիձեն Երևան-Գումրի-Բավրա ավտոճանապարհի 142-րդ կմ հատվածում՝ Ախուրյանի վարչական շրջանում, իր վարած Daewoo մակնիշի ՏՏ B 880 համարանիշի QZ 880 համարանիշի բեռնատար կցորդով դուրս է եկել ճաբապահի եթրեևեկելի գուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարաման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակ, որտեղից դեպքի վայր է ժամանել հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եղել մոտ 20 տոննա կարագով։ Տեղում աշխատել են նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: