Արտակարգ դեպք Երևանում. Խորենացի փողոցում հաստաբուն ծառի ճյուղը պոկվել և ընկել է ընթացող Volkswagen-ի վրա

Jun 19, 2017 Comments Off on Արտակարգ դեպք Երևանում. Խորենացի փողոցում հաստաբուն ծառի ճյուղը պոկվել և ընկել է ընթացող Volkswagen-ի վրա

Այսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ Ոսկու շուկայի հարևանությամբ, հաստաբուն ծառից մեծ ճյուղ է պոկվել և ընկել այդ պահին նշված հատվածով ընթացող Volkswagen մակնիշի 34 QZ 843 համարանիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընկնելու հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ ավտոմեքենան թեթևակի վնասվել է։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվակով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: