Ռուսաստանում պահանջում են ազատել աշխատանքից Վլադիմիր Սոլովյովին
Լրագրող, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն իր անունով նամակ է ստացել, որով պահանջել են աշխատանքից հեռանա:
«Հունիսի 12-ի բողոքի ցույցի մասնակիցները հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ, և, համաձայն ՌԴ սահմանադրական կարգի 3.1 հոդվածի, ՌԴ ինքնիշխանության ու իշխանության միակ աղբյուրը հանդիսանում է նրա բազմազգ ժողովուրդը: Սակայն Վլադիմիր Սոլովյովը, հավանաբար, մարդկանց տեղ չի դմում նրանց, ում տեսակետը չի համընկնում նրա անձնական կարծիքի հետ, և վստահ է, որ նրանց իրավունքները չպետք է պաշտպանվեն ՌԴ Սահմանադրությամբ», – ասվում է նրան ուղղված նամակում: