ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այսօր կժամանեն Բաքու

Jun 19, 2017 Comments Off on ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այսօր կժամանեն Բաքու

RIA Novosti-ն փոխանցում է,որ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր կժամանեն Բաքու՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների համար։

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հունիսի 19-ին կժամանեն Բաքու։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանը հանդիսանում է հակամարտության կարգավորման առարկայական բանակցությունների շարունակման կողմնակից»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիկմեթ Հաջիևը:

«համանախագահների ծրագրված այցի նախաշեմին շփման գծում իրավիճակը սրելով՝ Հայաստանը փորձում է խոչընդոտել առարկայական բանակցությունների ճանապարհով հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,հավելել է նա:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: