Հունիսի 20-ին կիրականացվի Եգիպտոս-Երևան առաջին կանոնավոր չվերթը

Jun 19, 2017 Չի մեկնաբանվել

Հունիսին 20-ին եգիպտական «Air Cairo» ավիաընկերությունը դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կիրականացնի առաջին կանոնավոր չվերթը Շարմ Էլ Շեյխից և Հուրգադայից։

Ամբողջ տարվա ընթացքում կանոնավոր չվերթները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ շաբաթական 2 անգամ: Առաջին կանոնավոր չվերթը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի Երևանի ժամանակով առավոտյան 8․00-ին։

Առաջին չվերթով Հայաստան են ժամանելու Կահիրեի հայկական համայնքի քաղաքական և մշակութային ոլորտների բացառիկ դեմքեր՝ Հայ դատի ատենապետներ ու Հայ կաթողիկե համայնքի, ինչպես նաև դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ և հայտնի լրագրողներ։

Հայաստանում դիմավորող կողմում են ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանը և հյուպատոսը, Հայկական զարգացման հիմնադրամի տուրիզմի գծով տնօրենը և այլ պաշտոնատար անձինք:

Air Cairo ավիաընկերությանը հայկական շուկա է մուտք գործում առաջին անգամ, և մեր երկրի քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի եգիպտական հանգստավայրեր մեկնել հարևան Վրաստանից։ Հատկանշական է, որ Երևանից ուղիղ կանոնավոր չվերթների գնային սանդղակը չի գերազանցում վրացական ընկերությունների փաթեթների գնային արժեքը։

Air Cairo ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուր-օպերատորն է:

Լուրեր
Անդրադարձներ չկան to “Հունիսի 20-ին կիրականացվի Եգիպտոս-Երևան առաջին կանոնավոր չվերթը”

Մեկնաբանել