Լոնդոնում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտներին, մեկ մարդ զոհվել է,կան վիրավորներ/տեսանյութ/

Jun 19, 2017 Comments Off on Լոնդոնում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտներին, մեկ մարդ զոհվել է,կան վիրավորներ/տեսանյութ/

Լոնդոնի հյուսիսարեւելյան շրջանում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտներին, ինչի հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել տասը մարդ: Այդ մասին ասված է Սքոթլենդ-յարդի կողմից հունիսի 19-ին տարածված հաղորդագրության մեջ:

Լոնդոնի հյուսիսում  գտնվող Ֆինսբերի-պարկ թաղամասում բեռնատարը վրաերթի է ենթարկել տեղական մզկիթի հավատացյալների ամբոխին, որոնք վերադառնում էին երեկոյան աղոթքից: Բեռնատարի վարորդը ձերբակալված է:

Վարչապետ Թերեզա Մեյը ասել է, որ ոստիկանությունը այս միջադեպը դիտարկում է իբրև ահաբեկչություն:

Մեծ Բրիտանիայի մուսուլմանական խորհրդի տնօրեն Հարուն Ռաշիդ Խանը իր Թվիթերյան էջում գրել է, որ վարորդը դիտավորյալ է վրաերթի ենթարկել մարդկանց:

Մեծ Բրիտանիայի մուսուլմանների խորհուրդը Լոնդոնում տեղի ունեցած միջադեպը համարել է իսլամատյացության աղաղակող դրսևորում: Կազմակերպության գլխավոր քարտուղար Խարուն Խանը կատարվածը որակել է որպես ահաբեկչական գործողություն:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: