Եղանակը կտաքանա 3-4 աստիճանով

Jun 19, 2017 Չի մեկնաբանվել

Հայաստանի տարածքում հունիսի 19-23-ը երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վ արագություն, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով ու Երևանում հունիսի 20-21-ի ցերեկը կկազմի +33…+35 աստիճան։

Երևան քաղաքում հունիսի 19-23-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ:

Լուրեր
Անդրադարձներ չկան to “Եղանակը կտաքանա 3-4 աստիճանով”

Մեկնաբանել