Քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» սպանության նախապատրաստության գործը կարող է քննել ԱԱԾ-ն. «Փաստինֆո»

Jun 19, 2017 Չի մեկնաբանվել

«Դոն Պիպոյին»` նույն ինքը Արթուր Ասատրյանին, սպանելու նախապատրաստության քրեական գործը  «Փաստինֆո»-ի տեղեկություններով կքննի ազգային անվտանգության ծառայությունը: Նախօրեին  ՀՀ ՔԿ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ գործն ուղարկել են դատախազություն: Նկատենք, որ ՀՔԾ-ն քննում է հատուկ սուբյեկտների վերաբերյալ քրեական գործերը, ԱԱԾ-ի ենթակայության քրեական գործերի շրջանակը նույնպես հստակ է, բայց ունի օպերատիվ ծառայություն ու բացառված չէ, որ հենց այդ նկատառումներից ելնելով էլ գործի քննությունը տեղափոխվի ԱԱԾ: Առավելս եւս, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ոչ թե ոստիկանությունն է բացահայտել կամ կանխել «Դոն Պիպոյի» սպանության նախապատրաստությունը, ինչպես ներկայացվում էր, այլ ինչ-որ այլ անձինք, ովքեր էլ նրանց հանձնել են ոստիկանությանը:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» սպանության նախապատրաստության գործը կարող է քննել ԱԱԾ-ն. «Փաստինֆո»”

Մեկնաբանել