ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պատրաստ եմ պարտքս տամ ու ինչու չէ զոհվեմ հայրենիքիս համար….». ինչպես են Արցախում զոհված զինծառայողին բանակ ճանապարհել

Jun 19, 2017 Չի մեկնաբանվել

1in.am-ը 2016 թվականի հունվարին տեսանյութ էր հրապարակել, որտեղ երաժիշտ  Վարդան Սարգսյանին ճանապարհում  էին բանակ:  Տեսանյութում Վարդանը նաև նվագում է: «Աստված տա լրատվականով առավոտ չլսենք որ զոհ ենք տվել: Աստված տա, որ ամեն ինչ լավ լինի: Պատրաստ եմ պարտքս տամ ու ինչու չէ զոհվեմ հայրենիքիս համար….»:

Հիշեցնենք որ հունիսի 16 ին ժամը 18:05-ի սահմաններում հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Մանրամասները` 1in.am-ի տեսանյութում:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պատրաստ եմ պարտքս տամ ու ինչու չէ զոհվեմ հայրենիքիս համար….». ինչպես են Արցախում զոհված զինծառայողին բանակ ճանապարհել”

Մեկնաբանել