Հայաստանում նախարարներից ոչ բոլորն են ունակ քաղա­քական որոշումներ կայացնել

Jun 15, 2017 Comments Off on Հայաստանում նախարարներից ոչ բոլորն են ունակ քաղա­քական որոշումներ կայացնել

«168 ժամ»-ը գրում է.«Բոլոր նախարարների պաշտոնները քաղաքական են: Ո՞րն է նախարարի գործառույթը, իշխող քաղաքական ուժի քաղաքականու­թյունն ապահովել տվյալ բնագավա­ռում: Ամբողջ աշ­խարհում այդպես է, Հայաստանում մասամբ է այդ­պես: Ցավոք սրտի, Հայաստանում, մեղմ ասած, նախարարներից ոչ բոլորն են, որ ունակ են քաղա­քական որոշումներ կայացնել»,- մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը մեկնաբա­նելով նախարարների, մասնավորապես՝ պաշտ­պանության նախարարի պաշտոնի քաղաքական լինելու հանգամանքը:

 

Դ. Շահնազարյանը պաշտպանության նախա­րարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումը հաջողված է համարում. «Ըստ էության՝ գործա­ռույթների այն տարանջատումը, որն օրենքով կար, բայց իրականում այնքան էլ չէր գործում Պաշտ­պանության նախարարության և գլխավոր շտաբի միջև, հիմա ավելի առկա է: Բոլոր բարեփոխումնե­րով և ՊՆ-ին օրենքով նախատեսված հարցերով զբաղվելու է հենց պաշտպանության նախարարը, և արդյունքները մենք տեսնում ենք»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: