Ադրբեջանի բանակն ամբողջությամբ պատրաստ է Ղարաբաղի վրա հարձակմանը. Օսմանով

Jun 15, 2017 Comments Off on Ադրբեջանի բանակն ամբողջությամբ պատրաստ է Ղարաբաղի վրա հարձակմանը. Օսմանով

Ադրբեջանի զինուժն ամբողջովին պատրաստ է «իր հողերի ազատագրմանը»:Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովը: 

«Ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ցուցադրեցին ադրբեջանական բանակի հզորությունը: Ադրբեջանցի ժողովուրդը և պետությունը երբեք չեն մերվի ագրեսիայի հետ, և ցանկացած գնով կվերականգնի երկրի տարածքային ամբողջականությունը», – ասել է Օսմանովը:Հաղորդում է «Trend.az»-ը:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: