Որոշ բուժհիմնարկներ էլ վերածվել են օլիգարխների հիվանդանոցների.Նիկոլ Փաշինյան

Jun 08, 2017 Comments Off on Որոշ բուժհիմնարկներ էլ վերածվել են օլիգարխների հիվանդանոցների.Նիկոլ Փաշինյան

«Այո, մասնավոր հիվանդանոցները շատ ավելի լավն են, քան պետականները: Գոնե մասնավոր հիվանդանոցներում զուգարանների ավանդական գարշահոտությունը չկա։ Առողջապահության ոլորտում տխուր պատկեր ունենք։ Ինֆարկտով մարդուն, ոնց որ ասենք` ճիշտ է, ինֆարկտը քեզ կխփի, բայց Կառավարության որոշմամբ դեռ չես կարող»,-Պետական գույքի մասնավորեցման մասին նախագծի քննարկմանը ասաց Ելք դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Սա աբսուրդ է, սա միգուցե զավեշտալի է հնչում, սակայն բազմաթիվ մարդիկ են այդպես մահացել։ Բազմաթիվ հիվանդանոցներ երկրաշարժի ավերակներ են հիշեցնում։ Պետպատվերը մի քանի հիվանդանոցում է կենտրոնացված, որոշ բուժհիմնարկներ էլ վերածվել են օլիգարխների հիվանդանոցների։ Ունենում ենք օազիսներ` ոսկեջրած պատերով։ Կան նաեւ հիվանդանոցներ, որտեղ մասնագետների խնդիր ունենք, ասենք` կոտրված ոսկորը մասաժ են անում, 4 սմ ուռուցքը չեն նկատում։ Մենք դեմ ենք քվեարկելու այս նախագծին»,-ասաց Փաշինյանը:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արտահերթ ելույթով հանդես եկավ` ասելով. «Այստեղ հնչեցին սրտացավ պատգամավորների մտահոգիչ ելույթներ` երկու կողմից էլ։ Լա՞վ է, թե՞ վատ մասնավորեցումը։ Չենք կարող միանշանակ ասել։ Հաջողել են այն պետությունները, որոնք ճիշտ են իրականացրել մասնավորեցումը, այլ ոչ թե վայրի ձեւով։ Մասնավորեցումը ապացուցել է իր մրցունակ լինելը, օրինակ` Զվարթնոց օդանավակայանի մասնավորեցումը։ Արման Սահակյանի ներկայացրած փաթեթը ողջամիտ առաջարկ է։ Մասնավորեցումը փող հավաքելու միջոց չէ, այն խնդիր ունի արդյունավետ, մատչելի կառավարում անելու»։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: