Արամ Աթեշյանը Հայաստանում է

Jun 06, 2017 Comments Off on Արամ Աթեշյանը Հայաստանում է

Այսօր Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնում տեղի ունեցավ Ն. Ս. Օ. Տ. Տ.  Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ քառօրյա ժողովը:

Ժողովին  մասնակցել են շուրջ 150 պատգամավորներ` Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդները, առաջնորդական տեղապահները, Մայր Աթոռում և Նվիրապետական Աթոռներում պաշտոնավարող եպիսկոպոսները, Հայրապետական պատվիրակները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից ու աշխարհասփյուռ թեմերից ընտրված ներկայացուցիչներ:

Մեր ունեցած տեղեկություններով՝ ժողովին  մասնակցել է նաև Պոլսո հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: