Դինքի սպանության գործով անցնող կասկածյալները ի՞նչ հիմունքներով պետք է շարունակեն պաշտոնավարել.Գարո Փայլան

Jun 06, 2017 Comments Off on Դինքի սպանության գործով անցնող կասկածյալները ի՞նչ հիմունքներով պետք է շարունակեն պաշտոնավարել.Գարո Փայլան

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը գրավոր հարցում է հղել Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը:

Նա հետաքրքրվել է, թե արդյոք պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործին մասնակցության համար կասկածվողները կշարունակեն պաշտոնավարել պետական հիմնարկներում և եթե այո՝ ինչ հիմունքներով:

Նա նկատել է՝ Դինքի սպանության գործով անցնող բազմաթիվ կասկածյալներ մինչ օրս զբաղեցնում են բարձր պաշտոններ հետախուզական կոմիտեի և ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: