Խամենեին ԱՄՆ-ին «սատանա» է անվանել

Jun 05, 2017 Comments Off on Խամենեին ԱՄՆ-ին «սատանա» է անվանել

ISNA գործակալությունը հայտնում է,որ  Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ին վստահել չի կարելի և այդ մասին ասում են Եվրոպայի որոշ երկրների ղեկավարներ։

« Իսլամական հեղափոխության առաջնորդ իմամ Խոմեյնին մի քանի տասնամյակ առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը վստահության արժանի չէ և հանդիսանում է «մեծ սատանա»։Հիմա՝ 3 տասնամյակ անց, որոշ եվրոպական երկրների ղեկավարներ խոստովանում են այդ փաստը, ասում այն մասին, որ Ամերիկային վստահել պետք չէ…»,-հայտարարել է Խամենեին՝ ելույթ ունենալով Խոմեյնիի մահվան 28-րդ տարելիցի առիթով անցկացված արարողությանը։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: