Տիգրան Կիրակոսյանը դարձել է սամբոյի Եվրոպայի չեմպիոն

May 19, 2017 Չի մեկնաբանվել

Մինսկում մայիսի 19­-ին մեկնարկեց Եվրոպայի սամբոյի առաջնությունը՝ մասնակցությամբ 26 երկիր ներկայացնող շուրջ 300 մարզիկ­մարզուհու:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, մրցումների առաջին օրը մեր մարզիկներից մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը, ով ի դեպ ծառայում է Բանակի կենտրոնական մարզական ակումբում, արժանացավ բրոնզի մեդալի, իսկ մարզական սամբոյի 52 կգ ք/կ­ում վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը գերազանց անցկացրեց բոլոր գոտեմարտերը և հռչակվեց հին աշխարհամասի չեմպիոն: Ի դեպ, Տիգրանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին 5:0 հաշվով:

Մրցումները կավարտվեն մայիսի 21-­ին:

Սպորտ
Անդրադարձներ չկան to “Տիգրան Կիրակոսյանը դարձել է սամբոյի Եվրոպայի չեմպիոն”

Մեկնաբանել