Այաքսը չպետք է մասնակցի Եվրոպա լիգային.Մոուրինյու

May 19, 2017 Comments Off on Այաքսը չպետք է մասնակցի Եվրոպա լիգային.Մոուրինյու

«Ամստերդամի «Այաքսը» չպետք է հանդես գար Եվրոպա լիգայում, քանի որ հոլանդական ակումբն այդ մրցաշարում է հայտնվել Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո:

«Այաքսը» Եվրոպա լիգայում խաղալու հնարավորություն չպետք է ունենա: Այդ մրցաշարն այնպիսի թիմերի համար է, որոնք այստեղ են հայտնվել այնպես, ինչպես մենք: «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրել է 5-րդ տեղը և հայտնվել Եվրոպա լիգայում: Պայքարել ենք հասնելու համար այնտեղ, որտեղ հիմա գտնվում ենք»,- «Daily Mail»-ի փոխանցմամբ ասել է Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: