Երդվողները ասել են պապայի արև՞.Մեկը լեզուն է կծել, մյուսն էլ խաչ է արել

May 19, 2017 Comments Off on Երդվողները ասել են պապայի արև՞.Մեկը լեզուն է կծել, մյուսն էլ խաչ է արել

«6-րդ գումարման ԱԺ-ն ոչնչով չի տարբերվելու նախորդ ԱԺ-ից՝ միայն  6  խմբակցության փոխարեն  4 խմբակցություն է, իսկ  131 պատգամավորի փոխարեն՝ 105»,-համոզված է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Ունենք այն, ինչ ունենք: Ռեյտինգային թեկնածուները որևէ կապ չունեն քաղաքական դաշտի, քաղաքական կերպարի հետ»,-նշեց քաղտեխնոլոգը:

Ինչ վերաբերում է նոր խորհրդարանում երդմանը չմասնակցած «Ելք»-ի պատգամավորներին ,  Կարեն Քոչարյանը նկատեց ,որ ձևական էր: «Ի՞նչ է, երդվողները մի հատ էլ ասել են պապայի արև՞: Մեկը լեզուն է կծել, մյուսն էլ խաչ է արել: 25 տարի է՝ այդպես ենք ապրել, դրա համար էլ այս վիճակում ենք»:

Ծառուկյան դաշինքն  իրեն հայտարարել է ընդդիմադիր, սակայն քվեարկել  Արա Բաբլոյանի օգտին,  Ծառուկյան դաշինքը չի կարող որպես ընդդիմադիր հանդես գալ, իսկ ծանր բեռը  մնաց ԵԼՔ-ի ուսերին,ասաց Կարեն Քոչարյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: