Զոհրաբյանը վստահ է

May 19, 2017 Comments Off on Զոհրաբյանը վստահ է

Այսօր «Ծառուկյան» դաշինքի կողմից ԱԺ-ում որպես Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Նաիրա Զոհրաբյանը հանդես եկավ ելույթով:

Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքը և հանձնաժողովին գործունեությունը շարունակելու հնարավորություն տալը պատգամավորը համարեց շատ կարևոր:

Իր ելույթում Զոհրաբյանը հիշեցրեց, որ մարտի 21-ին ստորագրվել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը ու հավելեց.

«Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք գագաթաժողովում վստահ եմ, որ համաձայնագիրը ստորագրվելու է: Այդ համաձայնագրով Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները բացարձակ նոր որակական շեմ են ապահովում իրենց բոլոր դրույթներով, այդ թվում՝ նաև առևտուր ու առևտրային հարցեր դրույթներով, որը գալիս է փոխարինելու խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծմանը, որը ցավոք, չնախաստորագրված ասոցացման համաձայնագրի հիմնական հատվածն է»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: