Ֆիլիպինների նախագահը կայցելի Ռուսաստան

May 19, 2017 Comments Off on Ֆիլիպինների նախագահը կայցելի Ռուսաստան

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մայիսի 22-26-ը կայցելի Ռուսաստան եւ կհանդիպի երկրի ղեկավարության հետ, հայտնում է CBN-ը։

Ինչպես նշվում ՝ սա լինելու է հարաբերությունների նոր սկիզբ:

«Մենք համարում ենք, որ դա լինելու է նոր գլուխ Ռուսաստանի ու Ֆիլիպինների հարաբերություններում։ Մենք նաեւ այս այցելությունը դիտարկում ենք որպես երկկողմանի հարաբերությունների ամրապնդման ու ակտիվացման մեր ընդհանուր ձգտման վկայություն»,- հայտնել է Ֆիլիպինների ԱԳՆ ներկայացուցիչ Կլեոֆ Նատիվիդադը։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: