Սամվել Բաբայանը չի ցանկացել ներկա գտնվել նիստին

May 19, 2017 Չի մեկնաբանվել

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կալանքի ժամկետը երկարացվել է եւս երկու ամսով:

Վրաստանից Հայաստան «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելու մեջ մեղադրվող Սամվել Բաբայանը, սակայն, չի ցանկացել ներկա գտնվել  դատական նիստին. «Նա կանխատեսում էր, թե ինչ որոշում է կայացվելու»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը:

Նախաքննական մարմինը կալանավորման միջնորդություն ներկայացնելիս որպես հիմք նշել է այն, որ կխուսափի, կխոչընդոտի եւ կթաքնվի նախաքննությունից:

Անկախ ամեն ինչից՝ պաշտպանը պատրաստվում է բողոքարկել կալանավորման որոշումը:

«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Սամվել Բաբայանը առողջական վիճակից չի դժգոհում, տրամադրությունն էլ, ըստ Ավետիս Քալաշյանի, նորմալ է:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Սամվել Բաբայանը չի ցանկացել ներկա գտնվել նիստին”

Մեկնաբանել