Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱՄՆ պետդեպ

May 19, 2017 Չի մեկնաբանվել

Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը Վաշինգտոնում իր կեցավայրի դիմաց թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցուցարարների վրա իրականացված հարձակման գործով կանչվել է ԱՄՆ պետդեպարտամենտ: Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.net­-ը:

ԱՄՆ փոխպետքարտուղար Թոմաս Շենոնը Քըլըչին է հայտնել իր մտահոգությունները կատարված դեպքերի առնչությամբ:

Հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացրել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը:

 

Միջազգային
Անդրադարձներ չկան to “Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱՄՆ պետդեպ”

Մեկնաբանել