Արտակարգ դեպք Արտաշատում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

May 19, 2017 Չի մեկնաբանվել

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 անվան փողոցում հաստաբուն բարդի ծառը արմատից պոկվել և ընկել է Mercedes մակնիշի 35 CV 222 համարանիշի և Mercedes մակնիշի 68 TT 006 համարանիշի ավտոմեքենաների վրա։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Արտաշատի ոստիկանությունում պարզվում է Mercedes-ների վարորդների ինքնությունը։

Լուսանկարները՝ Մհեր Նավասարդյանի

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Արտակարգ դեպք Արտաշատում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ”

Մեկնաբանել