Անհիմն են.Շիրակի մարզպետը՝իր պաշտոնակության լուրերի մասին

May 19, 2017 Չի մեկնաբանվել

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ   անդրադառնալով որոշ լրատվամիջոցների կողմից տարածվող  իր պաշտոնանկության վերաբերյալ տեղեկատվությանը, նշեց,որ դրանք անհիմն են ու  լուրջ չեն:

«Լրատվամիջոցներից ամեն մեկն իր համար ինչ-որ խնդիր է լուծում իր հրապարակմամբ,  մի բան կարող եմ ասել, որ նման որևէ խնդիր չկա: Մենք երկար աշխատել ենք միասին: Դա իրականությանը չի համապատասխանում: Ցավ եմ ապրում՝ կան որոշակի լուրեր, որոնց մեջ գոնե հիսուն տոկոսը ճիշտ է, հիսունը՝  սուտ, բայց լուրի տեսակ էլ կա, որ 180 աստիճան հակառակ է: Չկա նման  բան: Կփորձենք աշխատել օգտակար լինելով մեր մարզին, մեր պետությանը»,-նշեց Հովսեփ Սիմոնյանը:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Անհիմն են.Շիրակի մարզպետը՝իր պաշտոնակության լուրերի մասին”

Մեկնաբանել