Արարատի մարզպետը հեռացրել է դպրոցի տնօրենին

May 19, 2017 Comments Off on Արարատի մարզպետը հեռացրել է դպրոցի տնօրենին

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը շարունակում է հաշվեհարդարները մարզում:Մարզպետն աշխատանքից ազատել է Արտաշատի թիվ 6 դպրոցի տնօրեն Նարինե Մուրադյանին, ով Արտաշատի նախկին քաղաքապետ, ԲՀԿ-ական Գագիկ Մուրադյանի քույրն է: Հայտնում է lragir.am -ը:

Դպրոցի աշակերտները դասադուլ են արել եւ հավաքվել մարզպետարանի շենքի մոտ:Ըստ տեղեկությունների, պատճառն այն է, որ Գագիկ Մուրադյանի կինը՝ Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն Սերինե Հայրապետյանը, ում նույնպես աշխատանքից ազատել է մարզպետը, դիմել է դատարան:Արարատի մարզպետը աշխատանքից ազատել է նաեւ Արտաշատի թիվ 5 դպրոցի տնօրեն Նարինե Հայրապետյանին: Բացի այդ, նա աուդիտ է ուղարկել թվ 3 դպրոց, որի տնօրենին՝ մարգուշ Միրզոյանին, նույնպես ցանկանում է հեռացնել: Ի դեպ, տնօրենի եղբայրը նույնպես ԲՀԿ-ական է, Հովիկ Աբրահամյանի մտերիմներից:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: