Իրավապահները ստուգում են ծննդատների ցուցակները՝ արկղում մահացած հայտնաբերված նորածնի ծնողներին գտնելու համար

May 16, 2017 Comments Off on Իրավապահները ստուգում են ծննդատների ցուցակները՝ արկղում մահացած հայտնաբերված նորածնի ծնողներին գտնելու համար

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի այգիներից մեկում մայիսի 15-ին արկղի մեջ մահացած հայտնաբերված երեխան արական սեռի է եղել, նախնական տվյալով՝ առավելագույնը մեկ օրվա ծնված: Այս մասին հայտնում են իրավապահ մարմիններում News.am-ի աղբյուրները:

Դեռեւս պարզ չեն երեխայի մահվան հանգամանքները, ովքեր են նրա ծնողները եւ ինչպես է երեխան հայտնվել այնտեղ: Մեր տեղեկություններով, ոստիկանությունն այժմ ստուգում է ոչ միայն Հրազդանի, այլև Հայաստանի մյուս ծննդատներում հաշվառված ծնունդների ցուցակները, ինչպես նաև քննչական գործողություններ են իրականացվում Հրազդանի թաղամասերում և շրջակա գյուղերում երեխայի ծնողների հետքի վրա դուրս գալու համար:

Մանրամասները՝ այստեղ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: