Սամվել Ալեքսանյանի թիմակից Վարդան Վարդանյանն այսօր ոստիկանությունում բացատրություն է տվել

May 12, 2017 Comments Off on Սամվել Ալեքսանյանի թիմակից Վարդան Վարդանյանն այսօր ոստիկանությունում բացատրություն է տվել

Armtimes.com-ի տեղեկություններով, Սամվել Ալեքսանյանի թիմակից Վարդան Վարդանյանը, որը երեկ ոտքով հարվածել է «Ելք» դաշինքի անդամ Հայկ Սարգսյանին, ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին, բացատրություն տվել եւ հեռացել:

Ավելի վաղ քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մեր զրույցում հայտարարել է, որ «ՀԺ»-ի լրագրողի վրա հարձակումից հետո, երբ իր վստահված անձ Հայկ Սարգսյանի հետ մոտեցել են Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբին, այնտեղից դուրս է եկել 2012 թվականին Սամվել Ալեքսանյանի դրածո թեկնածու Վարդան Վարդանյանը, որը սադրիչ եւ անհեթեթ հայտարարություններ է արել։ Վարդանյանը ոտքով հարվածել է Փաշինյանի վստահված անձ Հայկ Սարգսյանի ձեռքին եւ ճողոպրել է դեպքի վայրից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: