Ո՞նց կարող է կինը նախորդ օրն ամեն ինչ անել ամուսնու հետ, իսկ հաջորդ օրը նման պատմության մեջ գցել նրան. Ջուսի ամուսինը հակադարձում է

May 12, 2017 Comments Off on Ո՞նց կարող է կինը նախորդ օրն ամեն ինչ անել ամուսնու հետ, իսկ հաջորդ օրը նման պատմության մեջ գցել նրան. Ջուսի ամուսինը հակադարձում է

«Ինչ կոմունալի մասին է խոսքը, ամոթ չի անում, որ նման հիմար, ճղճիմ թեմաներից է խոսում այն տղամարդու մասին, որ 1 տարի իրեն թև ու թիկունք է եղել բոլոր հարցերում: Ես չեմ ուզում մանրանալ, ես այդքան էժան տղա չեմ, իմ ամբողջ կյանքում ես աշխատել եմ և ստացածս բաժանել: Թող գետինը մտնի, որ ասել է, թե իբր կոմունալները չեմ վճարել: Ես իրեն սիրել եմ որպես կին, որպես անձնավորություն: Ես 1 տարի իմ աբողջ օրը նվիրել եմ նրան, իմ գործը մի կողմ թողած` նրանով եմ զբաղվել, որ նրա համար լավ լինի»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց Ջուսի արդեն նախկին ամուսինը՝ փաստաբան Վահագն Մանուկյանը` անդրադառնալով Ջուսի այն հայտարարությանը, որ ինքն ամուսնուց պարզապես պահանջել է կումունալները վճարել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Asekose.am-ի հետ զրույցում Վահագնը նշել էր. «Նրան միայն փողն է հետաքրքրում, շատ փող»:

Մեզ հետ զրույցի ընացքում Վահագնը պատմեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել իր և Ջուսի միջև, և ինքն ինչ պատմության մեջ է ընկել նրա պատճառով:

«Մի օր առավոտյան իմանում եմ, որ նախորդ օրը նա դիմել է դատարան, ավելին ասեմ` ոստիկանությունից մեր տուն էին եկել, քանի որ Ջուսը և նրա մայրը նրանց ասել էին, որ ես իրեն ահաբեկում եմ, սպառնում եմ: Այդ ամենն ինձ համար շատ անսպասելի էր, քանի որ նախորդ օրը մենք սովորականի պես ընթրել էինք, զրուցել: Ո՞նց կարող է կինը այդպես վարվել մի տղամարդու հետ, ով բոլոր հարցերում միշտ նրա կողքին է եղել, ո՞նց կարող է կինը նախորդ օրն ամեն ինչ անել ամուսնու հետ, իսկ հաջորդ օրը նման պատմության մեջ գցել նրան: Եթե ինքը պետք է նման կերպ վարվեր ինձ հետ, ուրեմն ինչու՞ է ինձ հետ հաց կերել, անկողին կիսել, ինչու՞ եմ ես նրա անձնական հարցերը լուծել, որ մի նորմալ կին նման կերպ կվարվեր»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Մեր այն դիտարկմանը, որ Ջուսն իր համարձակ կերպարով և ազատ պահվածքով աչքի էր ընկնում նաև ամուսնությունից առաջ, և այդ ամենը Վահագն ը գիտեր, մեր զրուցակիցը նշեց.

«Ես այնքան տղամարդ եմ, որ կարող էի վերջ դնել նրա անցյալի խոսակցություններին, բայց այդ ամենը նրան պետք չէր: Ես այնքան մեծահոգի տղա եմ, որ այդ ամենը կարող էի մի կողմ դնել: Բոլորն էլ տեսնում էին, թե նա որքան է փոխվել իր կերպարով: «Հայաստան» երգը ստեղծեցինք, բոլոր հարցերում նրա կողքին եղա: Ես միշտ ասել եմ` աղջիկ ջան, մենք Հայաստանում ենք ապրում, մի քիչ զուսպ պահիր քեզ, կողքդ ամուսին ունես, ամուսինդ էլ ինքնասիրություն ու պատիվ ունի: Թող էլի իր բեմական, փետուրներով հագուստը կրեր, բայց ոչ այնպես, որ ասեին` ինչ սիրուն տուտուզա: Մի քանի տարի հետո ոչ մեկ չի հիշելու նրա շարժումներն ու հագուստները, նա մնալու է միայնակ ` կյանքի դժվարությունների դեմ, բայց ես այնպիսի տղամարդ եմ, որ այդ դեպքում էլ նրան պատրաստ կլինեմ թև ու թիկունք լինեմ: Այո, չեմ ժխտում, որ ես կոպիտ եմ, վայրենի, բայց ես երբեք չեմ կարող ընդունել նման ազատ կյանքով ապրող կնոջը: Մի քանի տարի հետո ոչ մեկ չի հիշելու նրա շարժումներն ու հագուստները, նա մնալու է միայնակ` կյանքի դժվարությունների դեմ, բայց ես այնպիսի տղամարդ եմ, որ այդ դեպքում էլ նրան պատրաստ կլինեմ թև ու թիկունք լինեմ: Այո, չեմ ժխտում, որ ես կոպիտ եմ, վայրենի, բայց ես երբեք չեմ կարող ընդունել նման ազատ կյանքով ապրող կնոջը: Եթե վաղը մեր երեխային ցույց տային իր մոր բաց հետույքով նկարները, ի՞նչ պետք է անեինք, ի՞նչ պատասխան պիտի երեխաս տար, պիտի գնայի տղայիս կամ աղջկաս կողքին որպես փաստաբան կանգնե՞ի: Չի կարելի կիսամերկ նկարները տարածել սոցիալական ցանցերում կամ փետուրներով հագուստներով ելույթ ունենալ դեռահասների առաջ: Ո՞ր մի տղամարդուն դուր կգա, որ իր կինը մինչև գիշերվա 2-ը ինչ-որ ակումբում է: Բացի դրանից, եթե ինքն իրեն լավ երգչուհի է համարում, ինչու՞ է գնում «Ճ կլասի» ակումբներում երգում: Թող նախևառաջ ինքն իրեն և իր արվեստը հարգել սովորի: Ուզում եմ դիմել մեր մշակույթի նախարարին և «սիմպատիչնի» վարչապետին, որ մտածեն, թե նման քայլերով ուր ենք գնում», -մեզ հետ զրույցի ընթացքում անկեղծացավ Վահագնը:

Անդրադառնալով իր հասցեին Ջուսի հնչեցրած այն մտքերին, որ իր նման տղամարդուց պետք է հեռու մնալ, որ ինքը խղճում է նրան, Վահագնը նշեց, որ ինքը մարդուն ներել գիտի:

«Ես թքած ունեմ, թե նա ինչ է գրում, ես իմ թասիբի մասին եմ մտածում: Ես շատ մեծահոգի եմ, ես նեղության մեջ մարդու կողքին կանգնող տղա եմ, ես ամեն ինչում եմ նրան թև ու թիկունք եղել, եղել եմ, կամ ու պատրաստ եմ լինել: Եթե ուզում էր բաժանվեր ու շարունակեր իր ազատ կյանքը, միանգամից թող ասեր, ոչ թե նման ճղճիմ պատմություն սարքեր: Մի քանի օր առաջ գրել էր, որ լավ ու երջանիկ օրերը միշտ կհիշի, բա այդ օրերը հիշելիս ձեռքդ չկոտրվե՞ց իմ դեմ դիմում գրելիս»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Վահագն Մանուկյանը:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել էր 2016 թվականի հուլիսի 9-ին`Ջուսի ծննդյան օրն անակնկալ մատուցելով բոլորին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: