Տարոն Մարգարյանը կստանա ձայների 72,3 %-ը.Gallup

May 12, 2017 Comments Off on Տարոն Մարգարյանը կստանա ձայների 72,3 %-ը.Gallup

Քաղաքացիների 95,9%-ը նշել է, որ տեղյակ է` մայիսի 14-ին անկցկացվելու են ավագանու ընտրություններ, իսկ 4,1%-ը պատասխանել է, որ տեղյակ չէ ընտրություններից,նման հայտարարություն արեց Gallup International Association-ի   տնօրեն Արամ Նավասարդյանը:

Նշենք,որ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկից մինչև մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ-ն անցկացրել է հարցումներ`1074 քաղաքացու շրջանում, պարզելու, թե ում օգտին են քվեարկելու քաղաքացիները ավագանու ընտրությունների ժամանակ:

Հարցվածների 72,3%-ը նշել է, որ ընտրելու է Տարոն Մարգարյանին, 15,5%-ը՝ Նիկոլ Փաշինյանին և 4,7 %-ը Զարուհի Փոստանջյանին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: