Աշխատանքի ժամին մենք կուսակցական գործունեությամբ չենք զբաղվում. դպրոցի տնօրեն

May 12, 2017 Comments Off on Աշխատանքի ժամին մենք կուսակցական գործունեությամբ չենք զբաղվում. դպրոցի տնօրեն

«Աշխատանքի ժամերին կուսակցական գործունեությամբ չենք զբաղվում: Չեմ կարծում, որ կան փաստեր, որ տնօրենները աշխատանքի ժամին… ես ինքս տնօրեն եմ և ունեմ բավականին մեծ ծնողական համայնք, կարող եք ցանկացածին հարցնել, և ես կարող եմ ապացուցել, և ես վստահ եմ, որ մեր քաղաքապետի հանձնարարությունները բոլորն են ճիշտ կատարում. աշխատանքի ժամին մենք կուսակցական գործունեությամբ չենք զբաղվում», – լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը :

Ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններում ինքը ռեյտինգային թեկնածու էր, ու նրա խոսքով՝ իր դպրոցի երեխաների ծնողներից շատերը չեն իմացել այդ մասին,հավելեց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: